Ժամանակ. Միջին եվրոպական, Եվրոպական երկրների հետ տարբերությունը կազմում է +3 ժամ, Մեծ Բրիտաիայի հետ +4 ժամ, ԱՄՆ Արևմտյան ափերի հեր +9 ժամ, ԱՄՆ Հարավային ափերի հետ +12 ժամ:
Պաշտոնական անվանում. Հայաստանի Հանրապետություն (ՀՀ)
ՀՀ պետական դրոշը. Կարմիր, կապույտ և նարնջագույն վերևից ներքև հավասար լայնությամբ:
Իշխանության գլուխը. ՀՀ նախագահ
Մայրաքաղաքը. Երևան
Ազգային արժույթը. Դրամ (AMD)
Բնակչությունը. Կազմում է մոտ 2.9 միլիոն, Երևանում մոտ 1.1 միլիոն:
Կրոնը. Քրիստոնեություն (Հայկական Առաքելական եկեղեցի) Հոգևոր կենտրոնը` քաղաք Էջմիածին:
Պետական լեզուն. Հայերեն (հնդեվրոպական լեզվաընտանիք)
Ազգային տոներ և հիշատակի օրեր. Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը` Նոր Տարի,
հունվարի 6 `Սուրբ Ծնունդ, մարտի 8`Կանանց տոն, ապրիլի 7 ` Մայրության և գեղեցկության տոն, ապրիլի 24` Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, մայիսի 1` Աշխատանքի օր, մայիսի 9` Հաղթանակի և Խաղաղության օր, մայիսի 28` Առաջին Հանրապետության հռչակման օր, հունիսի 1` Երեխաների իրավունքների պաշտպանության օր, հունիսի 5` Սահմանադրության օր, սեպտեմբերի 1` Գիտելիքի օր, սեպտեմբերի 21` Անկախության օր, հոկտեմբերի առաջին կիրակի` Ուսուցչի օր, դեկտեմբերի 7` Երկրաշարժի զոհերի հիշատակի օր:
Ազգային խոհանոց.
Պատրաստման հազար ու մի փոքր գաղտնիք է ընկած հայկական խոհանոցի հիմքում, որոնց շատ երգեր են ձոնվել:
Ավանդական հայկական հացը`լավաշը, պատրաստվում է թոնրում: Հայկական խոհանոցի հիմնական ուտեստներից մեկը տոլման է`աղացած միս փաթաթված խաղողի տերևների մեջ: Հայերը նախուտեստների մեծ սիրահարներ են: Բաստուրման հատուկ պատրաստման միս է`ծածկված չամանով, սուջուխը` բազմաթիվ կծու համեմունքներով: Ամենահայտնի ուտեստներից է խորովածը, խոզի կամ տավարի միս, պատրաստված տաք ածուխներում, բազմաթիվ համեմունքներով: